Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Կառավարությունում պետության Սահմանադրությունն ու օրենքները տարբեր կերպ են ընկալվում

Կառավարությունում պետության Սահմանադրությունն ու օրենքները տարբեր կերպ են ընկալվում
13.09.2025 | 18:48

Պնդելով, որ «Կառավարությունը ես եմ» Փաշինյան Նիկոլը ստում է: Հայաստանում Կառավարություն, որպես այդպիսին, չկա: Բերեմ ամենապարզունակ օրինակը:

Ուրեմն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քաղաքացուց հօգուտ Երևանի քաղաքապետարանի ապօրինաբար մեծ գումար է գանձել: Այնուհետև հասկացել է սխալը և դիմել Երևանի քաղաքապետարան` գումարը հետ ստանալու համար: Ընդ որում, հետ ստանալու պահանջն իրավական անհերքելի հիմք ունի: Քաղաքապետարանը մերժել է Հարկադիրին` «թքած է» ունեցել իրավական անհերքելի հիմքի վրա: Դա նշանակում է, որ նույն Կառավարությունում պետության Սահմանադրությունն ու օրենքները տարբեր կերպ են ընկալվում: Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները և Երևանի քաղաքապետարանի պայմանական մարտիրոսյանարամներն էապես տարբեր դիրքորոշում ունեն Սահմանադրության և օրենքների նկատմամբ: Վստահ եմ` նույն իրավիճակն է ոստիկանությունում, առողջապահությունում, կրթության և գիտության ոլորտում: Սա նշանակում է, որ Հայաստանում իրավական քաոս է և Կառավարությունը ոչ թե Փաշինյան Նիկոլն է, այլ բազմաթիվ պայմանական կոնջորյանարմաններն են և մարտիրոսյանարամները: Իսկ Փաշինյան Նիկո՞լը: Նա էլ իրավական քաոսի հեղինակն է և ճարտարապետը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ